13.02.2025|
11:01
Հայտարարելով, թե 2023 թ. սեպտեմբերին հայերը պետք է կռվեին, այլ ոչ թե զանգվածաբար հեռանային Արցախից, ՀՀ ներկա իշխանությունը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, դրսևորում է քաղաքական անմեղսունակություն։ Փաշինյանական խունտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումն ամենից առաջ հե՛նց իր գործն էր։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունն էր պարտավոր ամեն կերպ հոգալ, որպեսզի Արցախում զինված դիմադրությունն ընդդեմ Ադրբեջանի հայասպան բանակի ընդուներ երկարատև ու աննահանջ բնույթ։